Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Սովորելու համար ամենահեշտ 10 լեզուները՝ ըստ The Telegraph-ի

Սովորելու համար ամենահեշտ 10 լեզուները՝ ըստ The Telegraph-ի

Բրիտանական The Telegraph պարբերականն իր կայքում ներկայացրել է լեզուների այն 10-յակը, որն ամենահեշտն է սովորել՝ ի տարբերության մյուս լեզուների։

  

Այսպիսով առաջին տեղում է աֆրիկանսը, որը  պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Աֆրիկանս խոսում է աշխարհում 6 միլիոն մարդ: Աֆրիկանսն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում և Նամիբիայում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ աֆրիկանսը չի մտնում 100 ամենատարածված լեզուների ցանկում: Այնուամենայնիվ, այն բավական հեշտ է սովորել, քանի որ դրանում բացակայում են բայերի խոնարհումը և սեռերը։ Բացի այդ, այս լեզվի բառերի մեծ մասն ունի գերմանական արմատներ։

 

2. Ֆրանսերենը ևս պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական, արևմտա-իտալական լեզվախմբին։ Ֆրանսերեն խոսում է աշխարհում 500 միլիոն մարդ։ Ըստ լեզվաբանների՝ ֆրանսերենն ազդել է անգլերենի ձևավորման 1/3-րդ մասի վրա։ Թեև այս լեզվի շարահյուսությունը բավական բարդ է, սակայն խոսակցական ֆրանսերենն անհամեմատ ավելի հեշտ է սովորել։

 

3. Իսպաներենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբի արևմտա-իտալական ճյուղին պատկանող լեզու է, որը ծագել է Իսպանիայի հյուսիսային շրջանում։ Այն պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում։ Ընդհանուր հաշվով իսպաներեն խոսում է 550–600 միլիոն մարդ, ինչը նրան դնում է երկրորդ-երրորդ տեղում՝ իր տարածվածությամբ։ Այս լեզուն բավական հեշտ է սովորել այն պարզ պատճառով, որ իսպաներենում ուղղագրական կանոնները համեմատաբար հեշտ են. բառերն արտասանվում են այնպես, ինչպես գրվում են։

 

4. Հոլանդերենը  Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Նիդեռլանդներում, Բելգիայում, Արուբայում, Անթիլյան Նիդեռլանդներում և Սուրինամում։ Այս լեզուն իր կառուցվածքով ու շարահյուսությամբ շատ նման է անգլերենին, և շատ լեզվաբաններ գտնում են, որ հոլանդերենն ամենահեշտ լեզուն է անգլիախոս մարդկանց համար։

 

5. Նորվեգերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու է, որը բավական մոտ է իսլանդերենին, հոլանդերենին և շվեդերենին։ Այս լեզուն ունի համեմատաբար հեշտ քերականություն, մասնավորապես՝ դյուր են բայերի խոնարհման կանոնները։

 

6. Պորտուգալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի իտալական լեզվախմբին: Պորտուգալերեն խոսում է աշխարհում 220 միլիոն մարդ: Այս լեզվում հատկապես հեշտ են կազմվում հարցական նախադասությունները, քանի որ քերականական որևէ փոփոխություններ չեն պահանջվում. ընդամենը պետք է փոխել  ձայնի ինտոնացիան։

 

7.Շվեդերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի հյուսիս-գերմանական լեզվախմբի լեզու է։ Շվեդերեն խոսում է աշխարհում 9 միլիոն մարդ։ Այն պետական լեզու է Շվեդիայում, Ֆինլանդիայում և Եվրոպական Միությունում։ Այս լեզվի շարահյուսությունն ու քերականական կանոնները շատ նման են անգլերենին։ Իսկ ինչ վերաբերում է շվեդերենի արտասանությանը, ապա այն երգեցիկ լեզու է, որը շատ հեշտ է վերարտադրել։

 

8. Իտալերենը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի ռոմանական արևմտա- իտալական լեզվախմբին։ Իտալերեն խոսում է  աշխարհում 70 միլիոն մարդ: Այն  պետական լեզու է Իտալիայում, Շվեյցարիայում, Սան Մարինոյում, Սլովենիայում, Վատիկանում։ Այն համարվում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ամենառոմանտիկ լեզուն, որը հիմնված է լատինական արմատներով բառերի վրա։ Ինչպես և իսպաներենը, իտալերենն ունի ուղղագրական բավական հեշտ կանոններ։

 

9. Էսպերանտոն արհեստական կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի տակ լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, 1881 թ. հրապարակել էր Unua Libro գիրքը՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքնին նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։ Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100 000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Լեզվաբանները գտնում են, որ սա ամենահեշտ սովորվող լեզուն է հատկապես Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսողների համար։ Պատճառն այն է, որ բառերի գրությունն ու արտասանությունը միանգամայն համապատասխանում են իրար և որևէ բացառություններ չկան։

 

10. Ֆրիզերենը ևս ներառվել է ամենահեշտ սովորվող լեզուների ցանկում և շատ ընդհանրություններ ունի անգլերենի հետ, հատկապես՝ հնչյունաբանությունը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ